Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՔՊ ֆրակցիան Քոչարեանի ու նրա ընտանիքի վրայ «յարձակման անցնելու» հրահանգ է ստացել

Ռոբերտ Քոչարեանի հարցազրոյցից յետոյ ՔՊ ֆրակցիան Քոչարեանի ու նրա ընտանիքի վրայ «յարձակման անցնելու» հրահանգ է ստացել։ Վերջին օրերին մեծից փոքր՝ ժամը մէկ լայւ են մտնում, ստատուսներ գրում, հարցազրոյցներ տալիս Քոչարեանի մասին, կրկնում անցած 7 տարիներին շրջանառւած, յետոյ հերքւած լեգենդները։ Իշխանական կայքերն ուղղակի վերածւել են ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտօնական լրատւամիջոցների՝ ամէն երկրորդ նիւթը նրա մասին է, էջերը ողողւած են երկրորդ նախագահի եւ նրա ընտանիքի լուսանկարներով։

Բնականաբար՝ բոլորը նեգատիւ տոնայնութեան մէջ: ՔՊ-ում չեն կարծում, որ «սեւ փիառն էլ է փիառ», եւ կարող է այս արշաւի արդիւնքում Քոչարեանի ռէյտինգն աւելի բարձրանալ: Նրանք աշխատում են իրենց կայուն ընտրազանգւածի վրայ, որը նախկինների նկատմամբ անյաղթահարելի ատելութեամբ է համակւած եւ վրէժի ծարաւ ունի: Ու որքան էլ հիասթափւի այս իշխանութեան քաղաքականութիւնից, ընտրութեան պարագայում նորից ընտրելու է Նիկոլ Փաշինեանին, այլ ոչ թէ Ռոբերտ Քոչարեանին։ Ի դէպ, ՔՊ-ում ոմանք կարծում են, որ Փաշինեանի կնոջ գռեհիկ բառապաշարն էլ է դրան միտւած՝ վերականգնել իշխանութեան կայուն էլեկտորատը, որը հիմնականում կազմւած է ոչ գրագէտ, հայհոյանք սիրող զանգւածից։ Նշենք, որ ՔՊ-ում որոշում ունեն՝ հակաքոչարեանական քարոզչութեան դոզան աւելի մեծացնել եւ առաջիկայ ԱԺ նիստերը վերածել «բոյի բեզ պրաւիլ» տեսարանների՝ Քոչարեանի թիմակիցների, յատկապէս՝ որդու դէմ:

«Հրապարակ»

Related Articles

Back to top button