Սիրանուշ Սահակեան. «Բաքւի դատավարութեան ողջ նպատակն Արցախի քաղաքական միաւորի ապալեգիտիմացումն էր»

Շուրջ մէկ տարի ընթացող դատավարութիւններում, երբ ընդհանուր առմամբ, երկու դատական նիստերի քանակը գերազանցում է 150-ը, մենք չտեսանք կողմ կոնկրետ փաստեր եւ ապացոյցներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակեանը՝ խօսելով Բաքւում պահւող գերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան դատավարութիւնների մասին:
«Դատավարութեան ողջ նպատակն Արցախի քաղաքական միաւորի ապալեգիտիմացումն էր, եւ ցուցադրական պատիժը բոլոր այն հայերի նկատմամբ, ովքեր ի նպաստ Արցախի գործունէութիւն էին իրականացրել»,-նշել է նա:
Նա յաւելել է, որ այդ դատավարութիւնների վերաբերեալ բազմիցս միջազգային արձագանքներ են եղել:
«Մենք կարեւորում ենք 2025 թւականի մարտին, Եւրոպառլամենտի կողմից ընդունւած բանաձեւը, թերեւս շատ համակողմանի գնահատական էր պարունակում Արցախեան հակամարտութեան առնչութեամբ, եւ խիստ, դիպուկ լեզու էր օգտագործւում: Այստեղ յստակ գնահատական կար նաեւ էթնիկ զտումների, ապօրինի դատավարութիւնների, անմարդկային վերաբերմունքի վերաբերեալ, եւ ինչու ոչ, կար ազատ արձակման կոչ, որը չպէտք է ենթարկւէր որեւէ պայմանականութիւնների։
Ազատ արձակման կոչեր են հնչեցւել նաեւ մարդու իրաւունքների խնդիրներով զբաղւող պաշտօնեաների կողմից: Մեզ համար յատկապէս յատկանշական էր Միաւորւած ազգերի կազմակերպութեան շրջանակում գործող մարդու իրաւունքների գլխաւոր յանձնակատարի կոչը, երբ նա անվերապահ ազատ արձակելու կոչ արեց Ադրբեջանի իշխանութիւններին»,-ասել է Սահակեանը:
Tert.am



