ՄարզականՄիջազգային
«Տոտենհեմ»-ը՝ Եւրոպայի լիգայի գաւաթակիր

«ԱԼԻՔ» – «Տոտենհեմ»-ը նւաճեց Եւրոպայի լիգայի գաւաթը։ Բիլբաոյում տեղի ունեցած «անգլիակն» եզրափակիչում լոնդոնեան ակումբը նւազագոյն՝ 1:0 հաշւով պարտութեան մատնեց «Մանչեսթեր Իւնայթեդ»-ին։
42-րդ րոպէին հանդիպման միակ գնդակը խփեց Բրենան Ջոնսոնը, որին գոլային փոխանցում կատարեց սենեգալցի կիսապաշտպան Պապէ Մատար Սառը։
Այսպիսով, «Տոտենհեմ»-ը 41 տարուց յետոյ, լոնդոնեան ակումբը կրկին նւաճեց եւրոպական գաւաթը: Նշենք, որ լոնդոնեան ակումբը հեռաւոր՝ 1972 եւ 1984 թւականներին նւաճել էր Եւրոպայի լիգայի իրաւանախորդ ՈՒԻՖԱ-ի գաւաթը:
Նշենք, որ Եւրոպայի լիգայի գաւաթը նւաճելու շնորհիւ «Տոտենհեմ»-ը ստացաւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։
Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ «Տոտենհեմ»-ը զբաղեցնում է 17-րդ տեղը։