ԻրանՄիջազգայինՔաղաքական

Սուրէն Սարգսեան. «Այս պահին ամերիկեան հետաքրքրութիւնն այն է, որ Հարաւային Կովկասում յարաբերական անդորր լինի, քանի դեռ Վաշինգտոնը բանակցում է Թեհրանի եւ Մոսկւայի հետ»

«ԱԼԻՔ» – «Այս պահին ամերիկեան հետաքրքրութիւնն այն է, որ Հարաւային Կովկասում յարաբերական անդորր լինի, քանի դեռ Վաշինգտոնը բանակցում է Թեհրանի եւ Մոսկւայի հետ»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:

«Ի՞նչ է յայտարարել Ռուբիօն Կոնգրեսում եւ ինչո՞ւ է դա կարեւոր

Հաշւի առնելով Կոնգրեսի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի լսումների ժամանակ պետքարտուղար Ռուբիոյի յայտարարութեան կարեւորութիւնը՝ այն պէտք է ներկայացնել բառացի թարգմանութեամբ։

Ի պատասխան Կոնգրեսական Սմիթի հարցին Ռուբիօն պատասխանում է.

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական ուշադրութիւնը կենտրոնացած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութիւն հաստատելու վրայ։

Կայ իրական վտանգ, որ կարող է տեղի ունենալ հակամարտութիւն, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերը շատ ակտիւ ներգրաււած են այդ գործընթացում՝ փորձելով դա իրականութիւն դարձնել եւ կանխել հնարաւոր ռազմական միջամտութիւնը այնտեղ։ Իհարկէ, այդ զրոյցների համատեքստում բանտարկեալների եւ մարդու իրաւունքների հարցերը կարեւորագոյն նշանակութիւն ունեն։»

Նախ պէտք է հաշւի առնել, որ Ռուբիօն ոչ միայն պետքարտուղար է, այլեւ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականի պաշտօնակատարը։ Ըստ էութեան՝ նա ղեկավարում է երկու մրցակից կառոյց, որոնց մօտեցումները, փաստօրէն, նոյնական են։

Ինտերւենցիայի վտանգը Ռուբիօն իրական է գնահատում: Իրականում այս պահին ամերիկեան հետաքրքրութիւնն այն է, որ Հարաւային Կովկասում յարաբերական անդորր լինի, քանի դեռ Վաշինգտոնը բանակցում է Թեհրանի եւ Մոսկւայի հետ: Միաժամանակ, Թրամփի՝ «աշխարհին խաղաղութիւն բերողի» դիրքաւորումը նոյնպէս ենթադրում է, որ Վաշինգտոնին լրացուցիչ գլխացաւանքներ պէտք չեն, մանաւանդ զինւած հակամարտութիւնների տեսքով»,- գրել է նա։

Related Articles

Back to top button