
«ԱԼԻՔ» – Նախագահի մամլոյ եւ հասարակայնութեան հարցերով տեղակալ Սէյէդ Մեհդի Թաբաթաբային, «X»-ում գրառում է հրապարակել, որող տեղեկացրել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրահանգով պիտի հրապարակւի վերջին զոհերի ու նահատակների անունները։
Կառավարութեան տեղեկատւական կայքի համաձայն, Թաբաթաբային մասնաւորապէս նշել է. «Նաեւ համապատասխան մեխանիզմ է նախատեսւել, որպէսզի ապատեղեկատւութիւն կամ հակասական պնդումներով վարկածները ճշգրտւեն համապատասխան մեխանիզմներով»:
Թաբաթաբային ընդգծել է, որ այս քայլը յստակ պատասխան է հրապարակւող կեղծիքներին եւ թւերի արհեստական ձեւակերպումերին:
Նա վերջում նշել է. «Թող ամօթը մնայ նրան, ով խաբում է…»



