
Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի խօսնակը շեշտել է, որ «մէյդանում» (տարածաշրջանում գործունեայ ուժ եւ կարողութիւն) տիրող իրականութիւնը էականօրէն տարբեր է թշնամու լրատւական քարոզչութիւնից՝ նշելով. «Մենք լիովին վերահսկում ենք իրավիճակն ու նաեւ հպարտ ենք, որ Իրանի մեծ ժողովրդի վահանն ենք՝ ի դէմս որեւէ դաւադրութեան»։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, Սեփահի խօսնակ, գեներալ Ալի Մոհամմադ Նայինին, հարցազրոյցի ժամանակ նշելով այդ փաստի մասին անդրադարձել է նաեւ տարածաշրջանում ամերիկեան զօրքի տեղաշարժերին եւ Իրանի ԶՈՒ-ի մշտադիրակումներին եւ ընդգծել. «12-օրեայ պատերազմի փորձը ցոյց տւեց, որ Իրանի դէմ զռազմական ուժ կիրառելը յաջողութեամբ չի պսակւում, եւ Իսլամական Հանրապետութեան զինւած ուժերն են, որոնք նախաձեռնութիւնը ձեռքն առնելով՝ կը որոշեն պատերազմի ելքն ու աւարտի ժամանակը»։
Նա նաեւ անդրադարձել է վերջին օրերին ամերիկացիների իրականացրած հոգեբանական պատերազմին եւ ուժի ու ահաբեկման վրայ հիմնւած «բռնութեան դիւանագիտութեան» փորձերին, եւ նշել. «Դաշտում տիրող իրականութիւնը տարբեր է թշնամու լրատւական քարոզչութիւնից։ Այս անգամ եւս վստահեցնում ենք, որ լիովին վերահսկում ենք թշնամու շարժն ու նրա բոլոր սցենարների դիմաց ունենք գործողութեան յստակ ծրագիր»:



