ՄիջազգայինՔաղաքական
Մեդւեդեւ. «Եթէ ՆԱՏՕ-ի որեւէ երկիր ոտնահարի մեր երկրի ամբողջականութիւնը, անմիջապէս կը ստանան համարժէք պատասխան»

Ռուսաստանը չի պատրաստւում յարձակւել ՆԱՏՕ-ի երկրներից որեւէ մէկի վրայ, եւ դա հասկանում են Արեւմուտքի բոլոր ողջամիտ մարդիկ։
Այս մասին «Վկոնտակտէ»-ի իր էջում յայտնել է ՌԴ Անվտանգութեան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդւեդեւը։ Փոխանցում է Tert.am-ը՝ ռուսական «ՏԱՍՍ»-ի յղումով։
«Մենք չենք պատրաստւում յարձակւել այս դաշինքի որեւէ երկրի վրայ: Արեւմուտքի բոլոր ողջամիտ մարդիկ դա հասկանում են:
Բայց, եթէ նրանք չափազանց կոշտ խաղան եւ ոտնահարեն մեր երկրի ամբողջականութիւնը, անմիջապէս կը ստանան համարժէք պատասխան»,- գրել է Մեդւեդեւը:
«Դա կը նշանակի միայն մէկ բան՝ մեծ պատերազմ»,- զգուշացրել է նա: