Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ կապւած Իրաքի եւ Սիրիայի վրայ ԱՄՆ-ի հարւածների հետ
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ կապւած Իրաքի եւ Սիրիայի վրայ ԱՄՆ-ի հարւածների հետ, այս մասին ըստ News.am-ի՝ իր Telegram ալիքում յայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնութեան մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլեանսկին։
«Մենք հէնց նոր ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի հրատապ նիստ ենք խնդրել՝ կապւած Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ի հարւածների հետեւանքով խաղաղութեան եւ անվտանգութեան սպառնալիքների հետ:
Այս ամիս նախագահող գայանացիները պլանաւորում են այն նշանակել փետրւարի 5-ին՝ Նիւ Եօրքի ժամանակով ժամը 16:00-ին/Մոսկւայի ժամանակով կէսգիշերին»,- գրել է Պոլեանսկին:
Յիշեցնենք, որ աւելի վաղ, Միացեալ Նահանգները յայտարարել էր Սիրիայում եւ Իրաքում «իրանական եւ իրանամէտ ուժերի» 85 թիրախների վրայ յարձակումների մասին՝ ի պատասխան Յորդանանում ամերիկեան բազայի վրայ անօդաչու թռչող սարքի յարձակման հետեւանքով երեք ամերիկացի զինծառայողների մհւան։
Իրաքը եւ Սիրիան հաղորդել են տասնեակ քաղաքացիական եւ զինւորականների զոհւելու մասին: