ԻրանՄիջազգայինՔաղաքական

12 երկիր միացել է միջուկային կայանների վրայ ցանկացած յարձակում կամ սպառնալիքը դատապարտող յայտարարութեանը

ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի «Զինաթափում եւ միջազգային անվտանգութիւն» հարցերով յանձնաժողովի նիստում Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը եւ եւս ութ երկիր համատեղ յայտարարութեամբ դատապարտել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան երաշխիքների ներքոյ գտնւող եւ խաղաղ նպատակներին ծառայող միջուկային կայանների դէմ յարձակումներն ու յարձակման սպառնալիքները։

Հոկտեմբերի 23-ին ընդունւած յայտարարութիւնը ներկայացւել է Իրանի ՄԱԿ-ի ներկայացուցչի տեղակալ Ղոլամհոսէյն Դարզիի միջոցով։

Յայտարարութեան մէջ ընդգծւել է, որ միջուկային կայանների դէմ յարձակումները կամ դրանց դէմ հնչած սպառնալիքները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրութեան, միջազգային իրաւունքի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան կանոնադրութեան սկզբունքներին։ Նշւել է նաեւ, որ նման գործողութիւնները վտանգում են միջուկային անվտանգութիւնը, թուլացնում միջազգային երաշխիքների համակարգը եւ կարող են յանգեցնել ռադիօակտիւ նիւթերի արտահոսքի ծանր հետեւանքներով բնակչութեան եւ շրջակայ միջավայրի համար։

Related Articles

Back to top button