ՄիջազգայինՔաղաքական

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը յայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողութիւնները կը շարունակւեն

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի Դաշնութեան զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ամփոփել է գարուն-ամառ ռազմական գործողութիւնների արդիւնքները եւ ներկայացրել զօրքերի առաջիկայ խնդիրները։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ Գերասիմովի ելոյթից տեսանիւթը հրապարակել է ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը։

Գերասիմովի խօսքով՝ Լուգանսկի մարզի 99,7 տոկոսը եւ Դոնեցկի մարզի շուրջ 79 տոկոսը գտնւում են ռուսական ուժերի վերահսկողութեան տակ։ Նա նշել է նաեւ, որ Զապորոժիէի 74 տոկոսը եւ Խերսոնի 76 տոկոսը եւս վերահսկւում է Ռուսաստանի կողմից։

Ըստ Գերասիմովի՝ ռուսական զօրքերը շարունակել են առաջ շարժւել Սումիի, Խարկովի եւ Դնեպրոպետրովսկի մարզերում։ Մարտից ի վեր վերահսկողութեան տակ է անցել աւելի քան 3,5 հազար քառ. կմ տարածք եւ 149 բնակավայր։

Նրա խօսքով՝ գարուն-ամառ ժամանակահատւածում հարւածներ են հասցւել 76 ռազմական օբիեկտների։

Գերասիմովը ընդգծել է, որ Սումիի եւ Խարկովի մարզերում ռուսական կողմը շարունակում է իրականացնել անվտանգութեան գօտու ստեղծման գործընթաց։ Նա յաւելել է, որ մի շարք ուղղութիւններով ռուսական զօրքերը բարելաւել են դիրքերը եւ վերահսկողութեան տակ վերցրել նոր բնակավայրեր։

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը յայտարարել է, որ «յատուկ ռազմական գործողութիւնը» կը շարունակւի։

Related Articles

Back to top button