Արա Պօղոսեան. «Փաշազադէն չի կարող որոշել, թէ ինչպիսին կը լինի Հայոց Առաքելական Եկեղեցին»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ նշելով․
«Երկու ամիս առաջ էր, գաղափարակից ընկերներիս հետ քննարկման ժամանակ ասացի, որ շուտով Եկեղեցու դէմ սկսւելու է մեծ, շա՜տ մեծ արշաւ։ Բայց չէի պատկերացնում, որ այն կը լինի այսքան ստորակարգ, այսքան նսեմ եւ այսքան բացայայտ։
Ուրախացնում է այն, որ անգամ մարդիկ, ովքեր իրենց Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ չեն համարում, այս պատմական շրջափուլում կանգնած են Եկեղեցու կողքին։ Սա նշանակում է, որ դեռ ամէն ինչ կորած չէ, որ բարին անպայման յաղթելու է չարին։
Սա նշանակում է, որ Փաշազադէն չի կարող որոշել, թէ ինչպիսին կը լինի Հայոց Առաքելական Եկեղեցին, որի պատմութիւնը հազարամեակում աւելին է, քան ամբողջ ադրբեջանցի ժողովրդի պատմութիւնն է։
Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալաշիւքիւր Փաշազադէն իր հայանուն գործակիցների հետ պարտւելու է»: