Հայաստան - ԱրցախՍփիւռք

Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նւիրւած գիտաժողով

«ԱԼԻՔ» – Հռոմի Սուրբ Թովմաս Աքուինացի (Angelicum) Քահանայապետական համալսարանում, նոյեմբերի 18-19-ին տեղի է ունեցել «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական. Սրբատեղիների պահպանումը՝ համատեղ քրիստոնէական առաքելութեան համար» խորագրով գիտաժողովը: Տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատւական ծառայութիւնը:

Սուրբ Աթոռի Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչութեան եւ Angelicum համալսարանի Էկումենիկ հետազօտութիւնների ինստիտուտի կողմից կազմակերպւած միջոցառումը հովանաւորւել է Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան եւ Սուրբ Աթոռի Քրիստոնէական միասնութեան խթանման եւ Մշակոյթի ու կրթութեան բաժինների կողմից:

Քննարկումների ընթացքում մասնակիցները ընդգծել են, որ այդ սրբավայրերի պահպանումը ոչ միայն կենսական նշանակութիւն ունի հայոց ժառանգութեան համար, այլեւ վճռորոշ է խաղաղ եւ միասնական համակեցութեան համար՝ ե՛ւ աշխարհի բոլոր քրիստոնեաների, ե՛ւ ողջ մարդկութեան։

Related Articles

Back to top button