Փեզեշքիանը հանդիպել է Փաշինեանի հետ
«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ յուլիսի 30-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ, որը Թեհրան էր ժամանել մասնակցելու նախագահի երդմնակալութեան արարողութեանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ յարաբերութիւնների օրակարգին եւ համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող թեմաներին:
Հանրապետութեան նախագահն ասել է. «Մենք դիտարկում ենք հաղորդակցութեան ուղիները, ներառեալ «Հիւսիս-հարաւ» միջանցքը, որպէս տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման եւ առաջընթացի հնարաւորութիւն: Հետեւաբար, այս հատւածի նախագծերի աւարտը կը լինի նոր կառավարութեան առաջնահերթութիւններից»:
ՀՀ վարչապետն էլ իր հերթին Իրան-Հայաստան յարաբերութիւնները բնութագրել է ռազմավարական եւ խորը արմատներ ունեցող՝ նշելով. «Իրանի եւ Հայաստանի միջեւ կնքւած համագործակցութեան բազմաթիւ համաձայանագրերը, յայտկապէս տրանսպորտի, սահմանային տերմինալների եւ էներգետիկայի ոլորտներում, վկայում են հանգուցեալ Ռէյիսիի նախագահութեան օրօք երկու երկրների միջեւ առկայ բարձր մակարդակի յաբարերութիւնների մասին: Մենք շահագրգռւած ենք, որ այդ յարաբերութիւնները նոյն թափով եւ որակով շարունակւեն նաեւ Ձեր ժամանակաշրջանում»: