Թրամփը յետաձգել է մեքսիկական ապրանքների մաքսատուրքերի ներդրման մասին որոշումը
«ԱԼԻՔ» – Թրամփը յետաձգել է մեքսիկական ապրանքների մաքսատուրքերի ներդրման մասին որոշումը: Այս մասին ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ X-ի իր էջում գրել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շէյնբաումը։
«Մենք լաւ զրոյց ունեցանք ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, որի ընթացքում յարգանք յայտնեցինք մեր յարաբերութիւնների եւ ինքնիշխանութեան նկատմամբ»,- նշել է Շէյնբաումը՝ յաւելելով, որ Թրամփի հետ մի շարք պայմանաւորւածութիւններ են ձեռք բերել:
Մասնաւորապէս, նա նշել է, որ Մեքսիկան անմիջապէս կամրապնդի իր հիւսիսային սահմանը՝ ուղարկելով Ազգային գւարդիայի 10 հազար զինծառայող՝ Մեքսիկայից ԱՄՆ թմրանիւթերի, մասնաւորապէս ֆենտանիլի շրջանառութիւնը կանխելու համար:
«Միացեալ Նահանգները յանձնառու է աշխատել՝ կանխելու հզօր զէնքերի մատակարարումը դէպի Մեքսիկա: Այսօր մեր թիմերը կը սկսեն աշխատել երկու ուղղութեամբ՝ անվտանգութիւն եւ առեւտուր: Մաքսատուրքերը (մեքսիկական ապրանքների 25 տոկոսով) կասեցւած են մէկ ամսով»,- գրել է Մեքսիկայի նախագահը։