ՄիջազգայինՔաղաքական

Թուրքիայի արտգործնախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ

«ԱԼԻՔ» – Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ, որը յայտնի է նաեւ որպէս Աբու Մոհամեդ ալ-Ջոլանի, կիրակի օրը յայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ առանց լրացուցիչ մանրամասների։

Նախարարութեան հրապարակած կադրերում երեւում է, թէ ինչպէս են Ֆիդանն ու ալ-Շարաան՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբաւորման առաջնորդը, որը երկու շաբաթ առաջ տապալեց նախագահ Բաշար Ասադին, գրկախառնւում եւ սեղմում միմեանց ձեռքերը:

Ֆիդանը աւելի վաղ յայտարարել էր, որ մտադիր է այցելել Դամասկոս՝ հանդիպելու Սիրիայի նոր ղեկավարութեան հետ։

Related Articles

Back to top button