Ի՞նչ հետեւանքներ է ունենալու սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, եթէ օր առաջ չկասեցւի այդ պրոցեսը
ՀԱՅԿ ՍԱՐԵԱՆ
Պատմական գիտութիւնների մագիստրոս
Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետութեան ապազգային իշխանաութիւնները գնացին նոր արկածախնդրութեան՝ Ադրբեջանին յանձնելով Տաւուշի շրջանի չորս գիւղերը։ Նրանք, նոյնպէս Ադրբեջանի հետ ձեռք են բերել փոխհամաձայնութիւն, որպէսզի ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ շարունակւի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը։ Նիկոլ Փաշինեանը եւ իր վարչախումբը փորձում են համոզել սահմանազատման եւ սահմանագծման պրոցեսը իրականացնելով մեր երկրի սահմանները կը ստանան լեգիտիմ կարգավիճակ, մտածելով, որ միջազգայինօրէն կերաշխաւորի մեր սահմանների անվտանգութիւնը, երբ վտանգւած լինի այն Ադրբեջանի, կամ այլ պետութեան կողմից։
Վերլուծելով նման թէզերը, որոնք տարածւում են ՀՀ գործող իշխանութիւնների կողմից, պարզ է դառնում հետեւեալ իրականութիւնը, որ ցանկացած տարածքային զիջումներ ի շահ Ադրբեջանի, չի կարող անվտանգութեան եւ ապահովութեան հարցում մեզ համար երաշխիք դառնալ։ Նման եզրահանգման համար գոյութիւն ունի տարբեր պատճառներ. նախ՝ Ադրբեջանի աւտորիտար իշխանութիւնը, որի պետական կառավարման հիմքը բռնապետութիւնն է եւ չունի ոչ մի ժողովրդավարական համակարգ, այսպիսով լեգիտիմ սահմաններն էլ չեն կարող անխոցելի համարւել նման պետութեան ցանկացած յարձակումների վտանգից։ Նաեւ պէտք է յիշեցւի, որ աշխարհում նոյնպէս գոյութիւն ունեն լիգիտիմ շատ սահմաններ, որոնք օկուպացիոն են դարձել այլ պետտութիւնների կողմից։ Օրինակ՝ Սիրիայիում, Գոլանի բարձունքները, որը օկուպացրել է Իսրայէլը, կա՛մ ԱՄՆ-ի կողմից տարիներ բռնագրաււած Աֆղանստանը։ Երկրորդ խնդիրը այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ողջ պատմութեան ընթացքում ցոյց են տւել, որ դրժում են ցանկացած պայմանագիր ու համաձայնագիր, ի մասնաւորի հայ ժողովրդի ու Հայաստանի հետ կապւած։ Այս հարցում նոյնպէս Ադրբեջանի հետ համաձայնութեան գալը երաշխաւորւած չէ եւ քիչ շանսեր ունի։ Իսկ, եթէ ՀՀ իշխանութիւններն իրենց յոյսը փնտրում են Արեւմտեան Եւրոպայի երկրների ու ԱՄՆ-ի հովանաւորութեան մէջ, ապա՝ պէտք է շեշտել, որ նշւած երկրների յարաբերութիւնները Ադրբեջանի հետ հիմնւած են աւելի սերտ համագործակցութեան վրայ, քան՝ Հայաստանի։ Արեւմտեան երկրները, այդ թւում՝ ԱՄՆ-ի «Էքսոն-մոբիլ», Մեծ Բրիտանիայի «Բրիթիշ-փետրոլիում» եւ Ֆրանսիայի «Տոտալ» ընկերութիւնները, Ադրբեջանի Շահդենիզի նաւթահանքերի կոնսերցիոմի բաժնետէրերից են, որոնք, երբե՛ք Ադրբեջանի շահերը չեն զիջելու Հայաստանը պաշտպանելու համար։ Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, ի շահ Ադրբեջանի, միայն կը համարւի անհեթեթ արկածախնդրութիւն ՀՀ իշխանութիւնների կողմից։
Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը կարգաւորելու համար, գոյութիւն ունի միջազգային ձեւաչափ ու նախադրեալներ։ Միջազգայնօրէն այդ կէտերը եւ նորմերը նկատի չառնելով՝ սահմանազատումը կը նշանակի ռազմական կապիտուլացիա պարտւած երկրի համար, նոյնը ինչ վերադարձնես այն հողերը, որոնք օկուպացրւել էին ագրեսիայի միջոցով։ Երբ Հայաստանի կողմից կիրառւի սահմանագծման գործընթացը եւ Ադրբեջանին յանձնի ՀՀ ինքնիշխան տարածքներ, դա կունենայ աւելի վատ եւ չարաբաստիկ հետեւանքներ: Ադրբեջանը ՀՀ-ից պահանջելով աւելի շատ տարածքներ՝ նաեւ կը պահանջի 30 տարւայ փոխհատուցում, բռնագրաււած տարծքներից տեղահանւած ժողովրդին հասցւած նիւթական վնասների դիմաց։ Կա՛մ, Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնից կը պահանջի վճարել բոլոր հանքերի եւ գիւղատնտեսական տարածքների հարկերը եւ շահոյթը, որոնք այս տարիներին շահագործման են ենթարկւել Արցախի եւ շրջակայ տարածքներում։ Ադրբեջանը նաեւ կը պահանջի վերաբնակեցնել այն Ադրբեջանցիներին, որոնք հայկական տարացքներից դուրս են եկել 90-ականներին։
Տեսնում ենք այս արկածախնդրութիւնը կունենայ առաւել անսպասելի եւ աղէտալի հետեւանքներ, քան ՀՀ իշխանութիւններն են հաշւարկում։
Նշւած այդ իրավիճակում նաեւ գոյութիւն ունի մէկ այլ խնդիր. ըստ ՀՀ գործադիր իշխանութեան յայտարարութեան՝ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը պէտք է ընթանայ ԽՍՀՄ շրջանակներում գործող (վարչական սահմանները պետական սահման դարձնելու) հիմքով։ ՀՀ իշխող վարչակարգը յամառօրէն պնդում է այն թէզը, որ ՀՀ սահմաններէն են՝ 29 հազար եօթ հարիւր քկ., ինչը սահմանւել էր 1975 թւականի Ալմա-Աթայի հռչակագրով։ ՀՀ իշխանութիւնները նկատի չեն առնում այն հանգամանքը, որ Ադրբեջանը նախ՝ իրեն ԽՍՀՄ իրաւայաջորդ երկիր չի ճանաչել, երկրորդ՝ եթէ նրանք Ալմա-Աթայի ժամանակացոյցով են առաջնորդւում, թող այդ հարցում եւս նկատի առնւի մեր շահերը։ Համաձայն ԽՍՀՄ վարչական սահմանների, Արցախն որպէս ինքնավար հանրապետութիւն էր համարւում, հետեւաբար եթէ հիմքը Ալմա-Աթայի հռչակագիրն է, պէտք ներառել Արցախի ամբողջական շահերը նաեւ։
Միջազգային առումով, սահմանագծման եւ սահմանազատման համատեքստում գոյութիւն ունի օրէնքներ եւ ձեւաչափեր, սակայն մեր երկրի իշխանութիւնները առանց այդ կէտերը նկատի առնելով, գործադրում են այդ պրոցեսը, որպէսզի կատարած լինեն իրենց տէրերի պատւէրները։ Եթէ այս գործընթացը ընթանար օրինական ձեւաչափերով, պէտք է ունենար հետեւեալ նախադրեալները՝ նախ երկու երկրների միջեւ ստորագրւէր խաղաղութեան պայմանագիր համահաւասար իրաւունքներով։ Ադրբեջանը պէտք է ճանաչէր Արցախի ժողովրդի իրաւունքները եւ երաշխաւորէր նրանց անվտանգ վերադարձը իրենց պապենական բնօրրան։ Ադրբեջանը նոյնպէս պէտք է ազատ արձկէր բոլոր գերիներին ու քաղբանտարկեալներին, որոնք ապօրինի գտնւում են Բաքւի բանտերում։ Այս կէտերը կատարելով տեղի կունենար սուբիեկտիւ սահմանագծման պրոցեսը եւ դրանից յետոյ իրական դաշտի վրայ՝ օբիեկտիւ աշխատանքներն ու սահմանների գծագրութեան հարցը։ Այս կէտերը, որոնց մասին նշւեց, նախադրեալներից են համաշխարհային օրէնքներում այնպիսի երկրների միջեւ, որոնք ունեն սահմանային խնդիրներ եւ վէճեր։
Նկատի առնելով վերը նշւած խնդիրները, եւ ՀՀ իշխանութիւնների կողմից որդեգրւած յանձնւողական եւ ազգադաւ քաղաքականութիւնը, որը հիմք է դրւել 2018 թւականի փողոցային կեղծ եւ մանիպուլար յեղափոխութիւնով, բովանդակ հայ ժողովուրդը Հայոց Առաքելական Եկեղեցու դասի ներկայացուցիչ՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանեանի գլխաւորութեամբ ոտքի կանգնեց, որպէսզի կանխի բոլոր պարտւողական եւ ապազգային ու զիջողական քաղաքականութիւնները։ Շարժումը սկիզբ առաւ ապրիլ ամսին, Տաւուշի եւ նրա յատակից շրջաններից, երբ ժողովուրդը որոշեց գնալ սահմանագիծ, որպէսզի կանխի իշխանութիւնների կողմից սահմանագծման աշխատանքները, որին արգելք հանդիսացաւ ՀՀ ոստիկանութիւնն ու իշխանութիւնների ուժայինները։ Սակայն մեր ժողովուրդն իր նւիրական ոգով եւ ազգային վեհ իդէալներով, այս անգամ քայլելու է մինչեւ վերջ, որպէսզի մէկընդմիշտ վերացնի հայ ժողովրդի միջից սեւ ու կործանարար հոգիները …