Հնդկաստանում պարզել են, թէ ինչ զէնք է ցանկանում ձեռք բերել Ադրբեջանը

«ԱԼԻՔ» – Ադրբեջանը յատկապէս հետաքրքրւած է հնդկական ATAGS հրետանային համակարգերի ձեռքբերմամբ։ Դրա մասին յայտնում է Indian Defense Research Wing հնդկական կայքը։
Միեւնոյն ժամանակ, ինչպէս ասում է հնդիկ ռազմական վերլուծաբան Ռանեշ Ռաջանը, Ադրբեջանը նախ պէտք է հեռանայ Պակիստանից եւ Քաշմիրի հարցում միանայ Հնդկաստանի դիրքորոշմանը, նախքան Նիւ Դելին կը մտածի Բաքւին հնդկական զէնք վաճառելու մասին։
Ադրբեջանը Քաշմիրի հարցում բացայայտօրէն պաշտպանում է Պակիստանի դիրքորոշումը, որը հակասում էր Հնդկաստանի շահերին։
Նշւում է, որ Բաքւի հետաքրքրութիւնը հնդկական զէնքի նկատմամբ կարող է նոր գլուխ բացել Հնդկաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւններում, սակայն այդ ճանապարհը լի է դիւանագիտական դժւարութիւններով։ Պաշտպանական առեւտուրը զգայուն տարածաշրջաններում սերտօրէն միահիւսւած է աշխարհաքաղաքականութեան հետ:
Ընդգծւում է, որ եթէ Ադրբեջանը վերակազմաւորի իր արտաքին քաղաքականութիւնը հնդկական ակնկալիքներին համապատասխան, դա կարող է նկատել Հարաւային Կովկասում ռազմական հաւասարակշռութեան նկատելի փոփոխութիւն՝ պոտենցիալ ազդելով նաեւ հայ-ադրբեջանական հակամարտութեան վրայ։