Հայաստան - ԱրցախՔաղաքական
Տիգրան Աբրահամեան. Բաքւի բանտերից հնչող ուղերձներում կարմիր թելով անցնում է պետականութեան պաշտպանութեան գաղափարը

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամեանը յայտարարել է, որ Բաքւի բանտերից յղւող հայ ռազմագերիների ուղերձները, թէեւ տարբեր են, սակայն միաւորւած են մէկ հիմնական գաղափարով՝ հայկական պետականութեան եւ համազգային շահերի պաշտպանութեան առաջնահերթութեամբ։
Նրա խօսքով՝ քանի դեռ հայ գերիների ազատ արձակման հարցը չի դարձել առաջնային օրակարգ, կայուն խաղաղութեան մասին խօսելը վաղաժամ է՝ իրավիճակի տրամաբանական զարգացումը հաշւի առնելով։



