Հայաստան - ԱրցախՄարզական

Կոմիտասի «Կռունկը» հնչեց Արարատի գագաթին

Հայ երաժիշտ Արա Բադալեանը բարձրացել է Արարատի գագաթ եւ 5165 մետր բարձրութեան վրայ հնչեցրել Կոմիտասի «Կռունկ»-ից հատւած։

Երաժիշտը պատմել է, որ Արարատի գագաթ բարձրանալու գաղափարն առաջին իսկ պահից կապել էր Կոմիտասի հետ։ Երաժշտական գործիքը մինչեւ 3950 մետր բարձրութեան ճամբար հասցրել էին ձիերով, իսկ այնտեղից մինչեւ գագաթ նա այն ինքն է կրել։

«Պարզւում է՝ 5000 մետրից աւելի բարձրութեան վրայ նւագելն այնքան էլ հեշտ չէ։ Բայց ուրախ եմ, որ ցանկութիւնս իրականացաւ եւ կարողացայ Կոմիտասի ստեղծագործութիւնը հնչեցնել գագաթից»,- ասել է Բադալեանը։

Կոմիտասի «Կռունկը»՝ հայրենաբաղձութեան եւ կարօտի երգը, հայ մշակոյթի ամենաճանաչելի ստեղծագործութիւններից մէկն է։ Նրա հնչելը Արարատի գագաթին դարձել է խորհրդանշական հանդիպում՝ երաժշտութեան, հայրենիքի եւ ազգային յիշողութեան միջեւ։

Զարթօնքմեդիա

Related Articles

Back to top button