Մարզական

Եւրօ-2024. Պորտուգալիան եւս նւաճեց յաջորդ փուլի ուղեգիր

«ԱԼԻՔ» – Աւարտւեց ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան խմբային փուլի երկրորդ տուրը: Տուրի վերջին հանդիպումները կայացան E եւ F խմբերում:

E խմբում առաջին անակնկալ պարտութիւնից յետոյ, Բելիգիան 2:0 հաշւով յաղթանակ տարաւ Ռումինիայի ընտրանու նկատմամբ:

Այս խաղում գրանցւած վերջնահաշւի արդիւնքում, Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրի շեմին, E խմբի մրցաշարային աղիւսակը դարձաւ ամենաբարդը: Խմբում ներառւած չորս թիմերը՝ Ռումինիան, Բելգիան, Սլովակիան եւ Ուկրաինան վաստակել են 3-ական միաւոր: Այսպիսով, չորս հաւաքականներն էլ յաջորդ փուլ դուրս գալու հաւասար հնարաւորութիւն ունեն, ինչը չափազանց լարւած է դարձնելու այս խմբի վերջին տուրի հանդիպումները:

F խմբում Պորտուգալիայի հաւաքականը Թուրքիայի դէմ խաղում որեւէ շանս չտւեց մրցակցին: 3:0 հաշիւն աւելի քան խօսուն էր: Այսպիսով, պորտուգալացիները վաստակելով 6 միաւոր, Գերմանիայի հաւաքականից յետոյ դարձան երկրորդ թիմը, որը լուծեց յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: Այս խմբի միւս խաղում Վրաստանի եւ Չեխիայի հաւաքականների դիմակայութիւնն աւարտւեց ոչ-ոքի՝ 1:1 հաշւով:

Այսօր կը մեկնարկի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրը: A խմբում կը կայանայ երկու հանդիպում. Գերմանիայ-Շւէյցարիա, Հոնգարիա-Շոտլանդիա:

Related Articles

Back to top button