ՄարզականՄիջազգային

Վայկինգները 4-1 հաշւով յաղթեցին Իրաքին

Ֆրանսիան, Արգենտինան եւ Աւստրիան եւս յաղթեցին մրցակիցներին

Այսօր՝ չորեքշաբթի վաղ առաւօտեան, վայկինգների գրոհի արդիւնքում 4-1 հաշւով Իրաքի հաւաքականը գրանցեց Ասիայի ներկայացուցիչների առաջին պարտութիւնը:

Նորւեգացիների անդադար յարձակումների արդիւնքում՝ բազմաթիւ գոլային առիթներից չորսն արդիւնաւորւեցին, իսկ Իրաքին յաջողւեց խփել  հեղինակային գոլ:

Յատկանշական է, որ խաղի ամբողջ ընթացքում տրիբունաներում հանդիսատեսը չէր դադարում «թիավարել»՝ ստեղծելով Աշխարհի առաջնութեան տպաւորիչ ցուցադրական տեսարաններից մէկը։

Երեքշաբթի երեկոյեան եւ չորեքշաբթի վաղ առաւօտեան միւս խաղերի արդիւնքները եղել են՝ 

Ֆրանսիան 3 – 1 Սենեգալ 

Արգենտինա 3 – 0 Ալջերիա 

Աւստրիա 3 – 1 Յորդանան

Related Articles

Back to top button