Հասարակական

Իմամ Խոմէյնիի օդանաւակայանն ստանում է «ազատ գօտու» կարգավիճակ

Մայրաքաղաքի այս շրջանն ստացել է յատուկ պետհամարանիշ:

Ներկայացւել է Իմամ Խոմէյնիի օդանաւակայանի  ազատ գօտու յատուկ պետհամարանիշը, որով այն դարձել է երկրում համարանիշային ծառայութիւններ ունեցող 14-րդ ազատ գօտին։

Ճանապարհային ոստիկանութեան պետ Թէյմուր Հոսէյնին յայտարարել է, որ ազատ գօտիներում կը շարունակւի մշտական եւ ժամանակաւոր համարանիշների, ինչպէս նաեւ մինչեւ «հինգ տարւայ» արտադրութեան աւտոմեքենաների գրանցման գործընթացը։

Միեւնոյն ժամանակ, Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահ Մեհդի Չամրանը շեշտել է, որ Թեհրանը չի դառնում ազատ գօտի, այլ մայրաքաղաքի տարածքում ստեղծւում է առանձին ազատ գօտի՝ Իմամ Խոմէյնիի օդանաւակայանի շրջակայքում։

Դեռ պարզ չէ, թէ մայրաքաղաքի բնակիչները կը կարողանա՞ն օգտւել ազատ գօտու ընձեռած հնարաւորութիւններից, այդ թւում՝ աւելի մատչելի գնով աւտոմեքենաներ ձեռք բերել եւ դրանք օգտագործել Թեհրանի երթեւեկութեան մէջ։

IRNA

* լուսանկարում՝ Իմամ Խոմէյնիի ազատ գօտու պետհամարանիշը աւտոբուսի վարորդի ձեռքերում

Related Articles

Back to top button