ՄարզականՄիջազգային
Աւստրալացի մրցավարը կարող է հեռացւել Աշխարհի առաջնութիւնից

Աւստրալացի մրցավար Շոն Էւանսը Գերմանիա-Կիւրասաօ հանդիպման ժամանակ ուշադրութեան կենտրոնում է յայտնւել այն բանից յետոյ, երբ տեսախցիկները, որոնք ցուցադրում էին VAR-ի մրցավարներին, արձանագրել են նրա կողմից կատարւած ժեստ, որը մեկնաբանւել է որպէս «սպիտակների գերակայութեան» նշան։
ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը «The Athletic»-ին տեղեկացրել է, որ կազմակերպութիւնը տեղեակ է միջադէպից։
Ֆուտբոլում խտրականութեան դէմ պայքարող FARE կազմակերպութիւնը յայտարարել է, որ յաջորդ երկու հանդիպումների ընթացքում հեռուստառեժիսորները, կարծես, այլեւս էկրանից չեն ցուցադրել VAR-ի մրցավարներին։
ՖԻՖԱ-ն հետաքննութիւն է սկսել Շոն Էւանսի նկատմամբ։
Այդ գործողութեան պատճառով նա կարող է զրկւել Աշխարհի առաջնութիւնում իր զբաղեցրած տեղից։
ISNA



