ՄարզականՄիջազգային

Մխիթարեանը եւ եւս 3 ֆուտբոլիստ կը հեռանան «Ինտեր»-ից

«ԱԼԻՔ» – Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի նախկին աւագ եւ Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը մրցաշրջանի աւարտից յետոյ կը հեռանայ ներկայիս ակումբից: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Calciomercato-ը:

Բացի Մխիթարեանից, ակումբից կը հեռանան նաեւ Մատէօ Դարմիանը, Ստեֆան դէ Վրէյն ու Ֆրանչեսկօ Աչերբին:

Իտալիայի փոխչեմպիոնը նրանց նոր պայմանագրեր չի առաջարկի։ «Ինտեր»-ի սեփականատէրերը ցանկանում են կրճատել աշխատավարձի բիւջէն։ Մխիթարեանի, Դարմիանի, Դէ Վրէյի եւ Աչերբիի պայմանագրերի ժամկէտը լրանում է 2026 թւականի յուլիսի 1-ին:

Աւելի վաղ Մխիթարեանը յայտնել էր, որ դեռեւս որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերեալ:

Related Articles

Back to top button