Մարզական
Հենրիխ Մխիթարեանը բարձրաձայնել է Բաքւի բանտերում ապօրինաբար պահւող Արցախի ռազամաքաղաքկան ղեկավարութեան մասին

«ԱԼԻՔ» – Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի նախկին աւագ Հենրիխ Մխիթարեանը «Ինսթագրամ»-ի իր էջում կիսւել է Ադրբեջանի կողմից գերեւարւած եւ ապօրինաբար Բաքւի բանտում պահւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկէտը ադրբեջանական իշխանութիւնների կողմից երկարաձգելու վերաբերեալ լուրով։
Հենրիխ Մխիթարեանը նախկինում էլ է բարձրաձայնել ապօրինութեան մասին՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում շինծու մեղադրանքներով պահւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը եւ միւս գերեւարւած անձանց։