ԹեհրանՄշակութային

Հայերէն տառերով գծւած Էբրահիմ Շիրազիի «Երազանքի ուղի»-ն՝ «Խանէյէ Դուսթ» պատկերասրահում

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Թեհրանի «Խանէյէ Դուսթ» պատկերասրահում իր աշխատանքն է սկսել Էբրահիմ Շիրազիի «Երազանքի ուղի» ցուցահանդէսը:

 Ցուցադրութեան հանւած բոլոր կտաւների կենտրոնում՝ Մեսրոպեան տառերն են: Իւրաքանչիւր կտաւ կրում է տառին ու հնչիւնին համահունչ անուն, որտեղ «Մշակոյթ»-ից սկսած,  վերջացրած «Արցախ»-ով կտաւները կոչւած են իմաստաւորելու արւեստագէտի մտորումները կապւած արտագաղթի, քաղաքակրթութեան երկխօսութեան, կտրած ճանապարհի ու փորձառութեան, եւ վերջապէս ինքնութեան որոնումների թեմաների հետ:

Գեղագրութեան շունչը կրող Էբրահիմ Շիրազիի կտաւներում կիրառւել են կալիգրաֆիա (գեղագրութիւն)  եւ թայփոգրֆիա տեխնիկաները:

Ցոցահանդէսի համադրողը նկարչի կինն է՝ Մինա Բանի Ահմադին, ով բազմիցս ցուցահանդէսներ է կազմակերպել Երեւանում՝ Իրանցի արւսետագէտների մասնակցիութեամբ:

 Ցոացահանդէսը շարունակւելու մինչեւ մայիսի 22-ը:

Related Articles

Back to top button