Իւրիկ Քարիմ Մասիհիի զրոյցը մատների արանքից
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Ուրբաթ՝ մայիսի 17-ին, մայրաքաղաքի «Դենա» պատկերասրահում իր աշխատանքն է սկսել Իւրիկ Քարիմ Մասիհիի «Զրոյց ձեռքերի յետեւի հետ» նկարչական անհատական ցուցահանդէսը:
Իրանական արւեստի եւ ժամանակակից գրականութեան սիրահարների շրջանակում լայն ճանաչում ունեցող Իւրիկ Քարիմ Մասիհին իր այս ցուցահանդէսի մասին «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ ցուցադրութեան հանւած կտաւները նկարւել են 2024 թւականին: Մազեր, հայեացք, աչքեր, ձեռքեր եւ բերան. Սրանք են այն թեմաները, ինչի հետ առաջինն է առերեսւելու այցելուն: Իսկ միաժամանակ պատկերասրահում լսւում է գլխումդ աղմուկի պէս խառնաշփոթ ստեղծող զրոյցի ձայնը:
«Իմաստասիրութիւնն սկսւում է ամենապարզ բանի մասին զարմանքի կարողութիւնից: Երբ նայում ենք պարզ, նոյնիսկ չնչին ու աննշան բաներին, ու զարմանում ենք, ապա այլեւս այն հասարակ ու անկարեւոր չէ»,- նշւած է ցուցահանդէսի յայտարարագրում:
«Զրոյց ձեռքի յետեւի հետ» ցուցահանդէսը շարունակւելու է մինչեւ մայիսի 31-ը: