Մշակութային

Մոսկւայում տեղի է ունեցել «Մարսագնաց, ակորդիոն, ՄՌՏ․ հայ գիւտարարական մտքի պատմութիւն» գրքի շնորհանդէսը

«ԱԼԻՔ» – Մոսկւայի հայկական թանգարանում տեղի է ունեցել գրող, լրագրող մի շարք բեսթսելերների հեղինակ Թիմ Սկորենկոյի «Մարսագնաց, ակորդիոն, ՄՌՏ․ հայ գիւտարարական մտքի պատմութիւն»  ռուսալեզու գրքի շնորհանդէսը։ Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Միջոցառմանը, բացման խօսքում հեղինակը բարձր է գնահատել հայ ժողովրդի աւանդը մարդկութեան գիտական պատմութեան մէջ, ընդգծել, որ, ուսումնասիրելով տարբեր ոլորտներում հայ գիտնականների կատարած յայտնագործութիւնները, եկել է այն եզրայանգման, որ իրականում դժւար է պատկերացնել ժամանակակից կեանքն առանց այդ գիւտերի։ 

«Ճակատագրի բերումով վերջին տարիներին ապրում եմ Հայաստանում։ Գործիս բնոյթի համաձայն՝ մի օր որոշեցի լուրջ եւ խորքային ուսումնասիրութիւն կատարել բոլոր այն գիտական յայտնագործութիւնների վերաբերեալ, որոնք տարածւած էին համացանցում եւ վերագրւում էին ծագումով հայերին, որոնք, տարբեր իրադարձութիւններով պայմանաւորւած, սփռւած են աշխարհի տարբեր երկրներում։ Ինձ համար՝ որպէս գիւտերի  վաւերագրող, շատ կարեւոր էր հասկանալ՝ որքանո՞վ են այդ տեղեկութիւնները իրական, կամ դրանցից ո՞րն է իրական, ո՞րը՝ միֆ։ Ու այն, ինչ պարզեցի՝ Խորհրդային Հայաստանից մինչեւ ԱՄՆ, Ֆրանսիա, Աւստրիա, Սինգապուր եւ այլն, շատ հետաքրքիր էր, ինչը ինձ հնարաւորութիւն  է տալիս վստահաբար պնդելու, որ տարբեր ոլորտներում ծագումով հայ գիտնականներն իսկապէս զգալի ներդրում ունեն, եւ իր այդ զաւակներով հայ ժողովուրդը իր արժանի տեղն ունի գիտական հանրութիւնների շարքում»,- նշել է Թիմ Սկորենկոն։

Հեղինակն աւելացրել է, որ առաջիկայում գիրքը ներկայացնելու է Սանկտ Պետերբուրգում, նախատեսում է նաեւ առանձին շնորհանդէս կազմակերպել Գիւմրիում։ 

Related Articles

Back to top button