Մարզական

Եւրօ-2024. Գաւաթը կը վիճարկեն Անգլիան եւ Իսպանիան

«ԱԼԻՔ» – Գրմանիայում ընթացող ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան եզրափակիչ հանդիպման միւս մասնակիցը եւս պարզ դարձաւ:

Երէկ՝ յուլիսի 10-ին, Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում եզրափակիչ հանդիպման երկրոդ ուղեգիրը վիճարկեցին Անգլիայի եւ Հոլանդիայի հաւաքականները:

Հանդիպման հաշիւն արդէն 7-րդ րոպէին բացեց հոլանդացիների յարձակւող Չաւի Սիմոնսը։ 18-րդ րոպէն անգլիացիները կարողացան հաւասարեցնել հաշիւը։ Պատասխան գոլը հեղինակեց անգլիացիների աւագ Հարի Քէյնը՝ իրացնելով 11-մետրանոց հարւածը։

Թւում էր, թէ լարւած ու դիտարժան հանդիպումը տեղափոխւելու է լրացուցիչ ժամանակ, սակայն 90+1-րդ րոպէին անգլացիների յաղթական գնդակը խփեց Օլի Ուոթքինսը, ով 9 րոպէ առաջ փոխարինել էր Հարի Քէյնին: 2:1՝ եւ անգլիացիները երկրորդ անգամն անընդմէջ Եւրոպայի առաջնութեան եզրափակիչում են:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենայ յուլիսի 14-ին՝ Բեռլինի «Օլիմպիական» ստադիոնում:

Related Articles

Back to top button