Եւրօ-2024. Անգլիան եւ Իսպանիան յաջորդ փուլում են

«ԱԼԻՔ» – Ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան 1/8-րդ եզրափակիչ փուլի շրջանակում, երէկ՝ յունիսի 30-ին կայացաւ եւս երկու հանդիպում. Անգլիա-Սլովակիա, Իսպանիա-Վրաստան:
Երէկ թւում էր, թէ ֆուտբոլային աշխարհը մօտ է հերթական անակնկալներին, եթէ հաշւի առնէինք այն հանգամանքը, որ հանդիպումներում էլ հաշիւն առաջինը բացեցին Սլովակիան եւ Վրաստանը:
Արդար լինելու համար պէտք է նշենք, որ սլովակները յամառ դիմադութիւն ցոյց տալով շատ մօտ էին յաղթանակին: Անգլիացիներին իրավիճակը փրկել յաջողւեց միայն մրցավարի աւելացրած ժամանակներում, երբ 90+1-րդ րոպէին Հարի Քէյնը հաշւում վերականգնեց հաւասարութիւնը, իսկ 90+5-րդ րոպէին Ջուդ Բելինգհամը խփեց յաղթական գնդակը: 2:1՝ եւ Անգլիան յաջորդ փուլում է:
Միւս խաղում, իսպանացիները ինքնագոլից յետոյ շուտ կարողացան շտկել իրավիճակը, եւ խոշոր՝ 4:1 հաշւով տանել տպաւորիչ յաղթանակ՝ ընդհատելով «վրացական երազանքը»:
Այսօր՝ յուլիսի 1-ին կը կայանայ եւս երկու հանդիպում. Ֆրանսիա-Բելգիա, Պորտուգալիա-Սլովենիա: