ՄիջազգայինՔաղաքական

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրութիւնների առաջին փուլում յաղթել է ծայրայեղական աջ «Ազգային միաւորում» կուսակցութիւնը

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի խորհրդարանական ընտրութիւնների առաջին փուլում յաղթել է Մարի Լը Բէնի գլխաւորած ծայրայեղական աջ «Ազգային միաւորում» կուսակցութիւնը:

Ըստ հրապարակւած նախանական տւեալների՝ «Ազգային միաւորում» կուսակցութեան եւ նրա դաշնակիցների օգտին քւէարկել են ընտրուղների 34%-ը: Երկրորդը ձախ ուժերի՝«Ժողովրդական նոր ճակատ» դաշինքն է, որը ստացել է ընտրողների 28.1%-ի քւէն, իսկ նախագահ Էմմանուէլ Մակրոնի գլխաւորած կենտրոնամէտ «Միասին» կուսակցութիւնը ձայների 20.3%-ով ընդամէնը երրորդն է:

«Պահպանողական հանրապետական» ​​կուսակցութիւնը, որը չի միացել ոչ ծայրայեղ աջերին, ոչ էլ Մակրոնին հաւաքել է ձայների 10.2%-ը։

«Ազգային միաւորում» կուսակցութեան առաջնորդ Մարին Լը Բէնը, մեկնաբանելով Ֆրանսիայի խորհրդարանական ընտրութիւնների առաջին փուլը, յայտարարել է, որ Ֆրանսիայի ժողովուրդն իր կուսակցութեանն առաջ է տարել՝ «գրեթէ ոչնչացնելով» Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի ճամբարը:

Նա կոչ է արել բացարձակ մեծամասնութեան հասնել ընտրութիւնների երկրորդ փուլում, որպէսզի իր կուսակցութիւնը կարողանայ «վերականգնել Ֆրանսիան եւ վերականգնել միասնութիւնը»։

«Դեռ ոչինչ չենք շահել, եւ երկրորդ փուլը վճռորոշ է: Մեզ անհրաժեշտ է բացարձակ մեծամասնութիւն, որպէսզի կուսակցութեան նախագահ Ջորդան Բարդելլան ութ օրից վարչապետ նշանակւի»,- ասել է նա:

Միեւնոյն ժամանակ, ընտրութիւնների նախնական արդինքների հրապարակումից անմիջապէս յետոյ, նախագահը Մակրոնը կոչ է արել ընտրողներին «արգելափակել» ծայրայեղ աջերին ընտրութիւնների վճռական՝ երկրորդ փուլում:

«Ազգային միասնութեան անհրաժեշտութեան առջեւ կանգնելով՝ եկել է երկրորդ փուլում լայն, ակնյայտ ժողովրդավարական եւ հանրապետական ​​դաշինքի ստեղծման ժամանակը»,- յայտարարել է նա։

Մակրոնը արտահերթ ընտրութիւններ էր նշանակել այն բանից յետոյ, երբ իր կուսակցութիւնը յունիսին կայացած Եւրոխորհրդարանի ընտրութիւններում պարտւել էր «Ազգային միաւորում» կուսակցութեանը։

Յիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրութիւններն անց են կացւում երկփուլ կարգով: Յուլիսի 7-ին նշանակւած երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլում ձայների առնւազն 12.5%-ը ստացած թեկնածուները։ Խորհրդարանում բացարձակ մեծամասնութիւն ունենալու համար քաղաքական կուսակցութիւնը պէտք է ստանայ 289 մանդատ։

Related Articles

Back to top button