Մարզական

Եւրօ-2024. Գերմանիան լուծեց յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը

«ԱԼԻՔ» – Մեկնարկեց Ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան խմբային փուլի երկրորդ տուրը:

Երէկ՝ յունիսի 19-ին կայացաւ 3-րդ հանդիպումը: A խմբում Գերմանիայի հաւաքականն ունենալով խաղային եւ տարածքային բացայատ առաւելութիւն, 2:0 հաշւով պարտութեան մատնեց Հունգարիայի ընտրանուն եւ վաստակելով 6 միաւոր գործնականում լուծեց յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: Այս խմբի միւս խաղում Շւէյցարիայի եւ Շոտլանդիայի դիմակայութիւնն աւարտւեց ոչ-ոքի՝ 1:1 հաշւով:

Երկրորդ տուրի B խմբի առաջին հանդիպումը չափազանց լարւած եւ դիտարժան ստացւեց: Խորւաթիան եւ Ալբանիան անզիջում պայքար մղեցին մինչ հանդիպման վերջին վայրկեանը: Խաղն աւարտւեց ոչ-ոքի՝ 2:2 հաշւով:

Այսօր՝ յունիսի 20-ին կը կայանայ եւս 3 հանդիպում: Ուշադրութեան կենտրոնում է լինելու B խմբի ֆաւորիտների՝ Իսպանիայի եւ Իտալիայի դիմակայութիւնը, իսկ C խմբում կը հանդիպեն Սլովենիան ու Սերբիան, Անգլիան եւ Դանիան:

Առնչւող Յօդւածներ

Back to top button