Մարզական

Ֆուտբոլի Ասիայի գաւաթ. Աւելին, քան սենսացիա

Յորդանանը՝ եզրափակչում

«ԱԼԻՔ» – Ֆուտբոլի Ասիայի գաւաթը մօտենում է եզրագծին:

Երէկ՝ փետրւարի 6-ին տեղի ունեցաւ կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը, որի ընթացքում գրանցւեց այս մրցաշարի ամենաանսպասելի սենսացիան: Ասիայի ֆուտբոլի հզօրների շարքում յայտնւած «անկոչ հիւր»-ը՝ Յորդանանը 2:0 հաշւով առաւելութեան հասաւ գլխաւոր ֆաւորիտներից մէկի՝ Հարաւային Կորէայի նկատմամբ եւ պատմութեան մէջ առաջին անգամ նւաճեց եզրափակիչ հանդիպման ուղեգիր:

Յիշեցնենք, որ այս մրցաշարը Յորդանանի ընտրանու համար «պատմութեան մէջ առաջինների» մրցաշարն է: Յորդանանցիներին առաջին անգամ յաջողւեց դուրս գալ 1/4-րդ եզրափակիչ փուլ, առաջին անգամ նւաճեցին կիսաեզրափակչի ուղեգիր, իսկ հիմա էլ առաջին անգամ հնարաւորութիւն են ստացել պայքարելու չեմպիոնական կոչման համար:

Կիսաեզրափակիչ փուլի միւս հանդիպում տեղի կունենայ այսօր՝ փետրւարի 7-ին: Իրանը կը մրցի Կատարի հետ: Յաղթանակի դէպքում, մեր ընտրանին 1976 թւականից ի վեր, կրկին հնարաւորութիւն կը ստանայ պայքարելու գաւաթի համար:

Related Articles

Back to top button