Մարզական

Ֆուտբոլի Ասիայի գաւաթ.  Իրանը նւաճեց յաջորդ փուլի ուղեգիր

Իրան-Հոնկոնգ՝ 1-0

«ԱԼԻՔ» – Ֆուտբոլի Ասիայի գաւաթի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում, երէկ՝ յունւարի 19-ին C խմբում Իրանի հաւաքականը ուժերը չափեց Հոնկոնգի ընտրանու հետ։ Թէեւ ողջ հանդիպման ընթացքում, յատկապէս երկրորդ խաղակէսում, մեր ընտրանուն չյաջողւեց ցուցադրել յստակ՝ համակարգւած ֆուտբոլ, այդուհանդերձ յաղթանակի նժարը մեր կողմից էր։ 24-րդ րոպէին Մեհդի Ղաէդիի խփած միակ գոլի շնորհիւ, Իրանը յաղթեց նւազագոյն՝ 1-0 հաշւով եւ վաստակելով 6 միաւոր, գործնականում լուծեց յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը։ Յիշեցնենք, որ այս խմբի միւս խաղում ԱՄԷ-ի եւ Պաղեստինի հանդիպումն աւարտւել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշւով։

Երէկ կայացած հանդիպումներում գրանցւեց մրցաշարի առաջին սենսացիան։ D խմբում Իրաքի հաւաքականը 2-1 հաշւով պարտութեան մատնեց Ճապոնիայի ընտրանուն։

Այս խմբի միւս խաղում Ինդոնեզիայի հաւաքականը 1-0 հաշւով առաւելութեան հասաւ Վիետնամի ընտրանու նկատմամբ։

Այսօր՝ յունւարի 20-ին, E խմբում կը կայանայ երկու հանդիպում. Յորդանան-Հարաւային Կորէա, Բահրէյն-Մալայզիա։

Related Articles

Back to top button