Մարզական

Ֆուտբոլի Ասիայի գաւաթ. Տաջիկստանի պատմական յաջողութիւնը

«ԱԼԻՔ» – Կատարում շարունակւում է Ֆուտբոլի Ասիայի գաւաթը: Երէկ՝ յունւարի 22-ին մեկնարկեց խմբային փուլի վերջին՝ երրորդ փուլը:

A խմբում Կատարը նւազագոյն՝ 1:0 հաշւով պարտութեան մատնեց Չինաստանի հաւաքականին եւ վաստակելով 9 միաւոր, առաջին տեղով դուրս եկաւ յաջորդ փուլ:

Այս խմբի իրական անակնկալը, սակայն, գրանցւեց երկրորդ խաղում, որտեղ Տաջիկստանի հաւաքականը 2:1 հաշւով պարտութեան մատնեց Լիբանանի հաւաքականին եւ վաստակելով 4 միաւոր, իր պատմութեան մէջ առաջին անգամ հնարաւորութիւն ստացաւ հանդէս գալու Ասիայի գաւաթի յաջորդ փուլում:

Այս խմբում Չինաստանը վաստակելով 2 միաւոր երրորդն է, իսկ Լիբանանն առանց միաւորի եզրափակեց աղիւսակը:

Այսօր՝ յունւարի 23-ին պարզ կը դառնայ եւս B եւ C խմբերի ճակատագիրը: B խմբում Աւստրալիան կը մրցի Ուզբեկստանի հետ, իսկ Սիրիան՝ Հնդկաստանի հետ: C խմբում Իրանի մրցակիցն ԱՄԷ-ի հաւաքականն է, իսկ Հոնկոնգինը՝ Պաղեստինը:

Յիշեցնենք, որ այս խմբերից Աւստրալիան եւ Իրանն արդէն նւաճել են յաջորդ փուլի ուղեգիրը: Պայքարն ընդանալու է միւս երկու ուղեգրերի համար:

Related Articles

Back to top button