Մարզական

Եւրօ-2024. 12 հանդիպում՝ 34 գնդակ. խմբային փուլի առաջին տուրը գոլառատ էր

«ԱԼԻՔ» – Աւարտւեց ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան խմբային փուլի առաջին տուրը:

Տուրի վերջին հանդիպումները կայացան F խմբում: Թուրքիան 3:1 հաշւով պարտութեան մատնեց Վրաստանի ընտրանուն, իսկ Պորտուգալիան 2:1 հաշւով առաւելութեան հասաւ Չեխիայի նկատմամբ:

Եւրօ-2024-ի խմբային փուլի առաջին տուրն աչքի ընկաւ գոլերի առատութեամբ: Կայացած 12 հանդիպումներում խփւեց 34 գնդակը, միջինը՝ 2.83 գոլ, իւրաքանչիւր խաղի համար: Ուշագրաւ եւս մէկ փաստ. 12 հանդիպումներից ընդամէնը մէկում՝ Սլովենիա-Դանիա խաղում է գրանցւել ոչ ոքի հաշիւը (1:1):

Այսօր կը մեկնարկի խմբային փուլի երկրորդ տուրը: A խմբում խաղադաշտ դուրս կը գան Գերմանիան եւ Հունգարիան, Շւէյցարիան ու Շոտլանդիան, իսկ B խմբում՝ Խորւաթիան եւ Ալբանիան:

Related Articles

Back to top button