International Press Institute. «Կոչ ենք անում շտապ եւ մանրակրկիտ հետաքննել նշւած միջադէպերը»
«ԱԼԻՔ» – Մամուլի ազատութիւնը պաշտպանող International Press Institute-ը (IPI) խիստ անհանգստութիւն է յայտնել յունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով բողոքի ցոյցերը լուսաբանելիս աւելի քան 10 հայ լրագրողների՝ ոստիկանական ուժերի կողմից վնասւածքներ հասցնելու առնչութեամբ: Տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները։
«Մենք կոչ ենք անում շտապ եւ մանրակրկիտ հետաքննել այս միջադէպերը, ինչպէս նաեւ կոչ ենք անում Հայաստանի իշխանութիւններին ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր բոլոր լրատւամիջոցների աշխատակիցների համար»,- նշւել է յայտարարութիւնում։ Ընդգծւել է, որ վնասւածքներ են ստացել ABCmedia.am-ի, News.am-ի, Civilnet-ի, Armlur-ի, Mediahub.am-ի աշխատակիցները։
«Իշխանութիւնները պէտք է անյապաղ, մանրակրկիտ եւ անաչառ հետաքննութիւն իրականացնեն յունիսի 12-ի իրադարձութիւնների վերաբերեալ: Անկախ ցոյցերի բնոյթից՝ իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ցանկացած չափից աւելի ուժի կամ բռնութեան կիրառումն անընդունելի է: Իւրաքանչիւր ոք, ով պատասխանատու է աւելորդ ուժի կիրառման համար, պէտք է պատասխանատւութեան ենթարկւի։
IPI-ի փոխտնօրէն Սքոթ Գրիֆէն»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ։