ԻրանՄարզականՄիջազգային

ԱԱ 2026. Իրան-Եգիպտոս՝ 1-1. Իրանը դեռ յոյսեր է փայփայում

Իրանի եւ Եգիպտոսի ազգային հաւաքականները 2026 թւականի աշխարհի առաջնութեան խմբային փուլի երրորդ խաղում ոչ-ոքի՝ 1-1 հաշւով աւարտեցին հանդիպումը։

Թարեմին չկարողացաւ իրացնել 11 մետրանոցը, իսկ Իրանը խաղավերջում շատ մօտ էր յաղթակաի գոլին: 97-րդ րոպէին Ջահանբախշի փոխանցած գնդակը Էզաթօլլահին  գլխով հարւածեց՝ դարպասաձողին: Մէկ այլ գոլային դրւագ եւս VAR-ի միջամտութեամբ ճանաչւեց խաղից դուրս վիճակ, որպէսզի Իրանի ազգային հաւաքականը բաւարարւի խաղի մէկ միաւորով:

Այս արդիւնքով Իրանը խմբային փուլն աւարտում է առանց պարտութեան՝ երեք անընդմէջ ոչ-ոքիներով եւ 3 միաւորով՝ զբաղեցնելով G խմբի երրորդ հորիզոնականը։

Թիմի հետագայ ճակատագիրը այժմ կախւած է միւս խմբերի երրորդ տեղ զբաղեցրած հաւաքականների արդիւնքներից։

Խմբում առաջատարը դարձաւ Բելգիայի հաւաքականը՝ 5 միաւորով, իսկ Եգիպտոսը նոյնքան միաւորով, զիջելով գոլերի տարբերութեամբ՝ երկրորդ տեղով ապահովել է փլէյ-օֆֆի ուղեգիր։

Related Articles

Back to top button