ՄարզականՄիջազգային

Իսպանիան՝ ֆուտբոլի 2026 թւականի աշխարհի չեմպիոն

«ԱԼԻՔ» – Իսպանիայի հաւաքականը ֆուտբոլի 2026 թւականի աշխարհի առաջնութեան եզրափակչում լրացուցիչ ժամանակում 1։0 հաշւով յաղթեց Արգենտինային եւ պատմութեան մէջ չորրորդ անգամ նւաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

ԱՄՆ-ի Նիւ Ջերսիի «MetLife» մարզադաշտում կայացած եզրափակիչը հիմնական ժամանակում աւարտւեց գոլազուրկ ոչ-ոքի։ 93-րդ րոպէին Արգենտինայի կիսապաշտպան Էնցօ Ֆերնանդէսը հեռացւեց խաղադաշտից, եւ հարաւամերիկացիները մնացին տասը խաղացողներով։

Լրացուցիչ ժամանակի 106-րդ րոպէին Ֆերրան Տորեսը խփեց հանդիպման միակ եւ վճռորոշ գոլը։ Մինչ այդ Նիկօ Ուիլեամսի գոլը, իսկ աւելի ուշ նաեւ Տորեսի երկրորդ գոլը չեղարկւեցին խաղից դուրս վիճակի պատճառով։

Աշխարհի առաջնութեան լաւագոյն ֆուտբոլիստ («Ոսկէ գնդակ») ճանաչւեց Իսպանիայի կիսապաշտպան Ռոդրին, իսկ լաւագոյն երիտասարդ խաղացող՝ «Բարսելոնա»-ի 19-ամեայ պաշտպան Պաու Կուբարսին։

Եզրափակիչ հանդիպմանը «MetLife» մարզադաշտի տրիբունաներում ներկայ էր աւելի քան 80 հազար հանդիսական։

Related Articles

Back to top button