«Հրապարակ». Առաջին անգամ Վեհափառ Հայրապետը կարող է չմասնակցել ԱԺ անդրանիկ նիստին

Նոր գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի օրակարգի շուրջ հիմնական հարցերից մէկը մնում է՝ արդեօք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն կը մասնակցի՞ նիստին եւ հայրապետական օրհնանք կը յղի՞ նորընտիր պատգամաւորներին։
«Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ Մայր Աթոռի աղբիւրները տեղեկացրել են, որ այս պահի դրութեամբ Վեհափառ Հայրապետը նիստին մասնակցելու հրաւէր չի ստացել։
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրէնքի համաձայն՝ առաջին նստաշրջանի բացման առիթով ողջոյնի ելոյթի իրաւունք ունեն Հանրապետութեան նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Սակայն, ըստ հրապարակման, իշխանական շրջանակները պատրաստւում են առաջնորդւել այն մեկնաբանութեամբ, թէ Կաթողիկոսի մասնակցութիւնը պարտադիր պահանջ չէ, այլ միայն սահմանւած իրաւունք։
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը 2003 թւականից մասնակցել է Ազգային ժողովի բոլոր գումարումների առաջին նիստերին։ Նրա հնարաւոր բացակայութիւնը կը լինի առաջին դէպքը վերջին տասնամեակներում։
Նիստի ընթացքում նորընտիր պատգամաւորները կը երդւեն, կընտրւեն ԱԺ նախագահն ու տեղակալները, կը ձեւաւորւեն մշտական յանձնաժողովները եւ կը սկսւի նոր գումարման խորհրդարանի աշխատանքը։
* (Լուրը ներկայացւում է «Հրապարակ»-ի հրապարակման հիման վրայ։ Մայր Աթոռի կամ ԱԺ-ի կողմից պաշտօնական պարզաբանում առայժմ չի հրապարակւել։)



