Փաշազադէն չի ցանկանում հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ

«ԱԼԻՔ» – Կովկասի մուսուլմանների վարչութեան նախագահ Ալլահշուքիւր Փաշազադէն չի ցանկանում հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Հաղորդում է News.am-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ներին:
«Ես չեմ համարում, որ նպատակայարմար է ինձ համար հանդիպել Գարեգինի հետ։ Գարեգինը, բացի իր կրօնական դերից, ստանձնել է նաեւ քաղաքական դեր։ Նման հոգեւորականին յարիր չէ այդքան ներգրաււած լինել քաղաքականութեան մէջ։ Հետեւաբար, ես դեռեւս նրա հետ հանդիպելու ծրագրեր չունեմ», – լրագրողներին ասել է Փաշազադէն։
Նա յաւելել է, որ «մեզ չի հետաքրքրում Հայաստանի վերաբերմունքը Երեւանի Ղազիաթի (հոգեւոր համայնք – ԽՄԲ.) վերականգնման նկատմամբ»։ «Հետագայ ժամանակահատւածներում Երեւանի Կազիաթի գործունէութիւնը դադարեցւել է Երեւանից ադրբեջանցիների արտաքսման պատճառով։ Մենք յոյս ունենք, որ կրկին կը վերադառնանք «մեր» (չակերտները «ԱԼԻՔ»-ի կողմից են) հողեր։ Եթէ Ղազիաթն այսօր շարունակի իր գործունէութիւնն այստեղ, ապա մենք կարծում ենք, որ այն շուտով կը գործի նաեւ այդ հողերում», – ասել է Փաշազադէն:
Նշենք, որ յայտնի կոռումպացւած անձ Փաշազադէն բազմիցս «առանձնացել է» Հայաստանի, Հայաստաեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ հայութեան մասին իր անհեթեթ յայտարարութիւններով։