Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Աստւածաբանը՝ Փաշազադէի նկրտումների մասին. «Ալիեւն ասում է, եւ նա էլ պէտք է անի»

«ԱԼԻՔ» – Կովկասեան մուսուլմանների վարչութեան նախագահ Ալլահշուքիւր Փաշազադէն պարտաւոր է կատարել Ալիեւի ցանկութիւնները, այլապէս ամէն վայրկեան կարող է կորցնել իր այդ պաշտօնը: Այս մասին «Իրաւունք»-ի հետ զրոյցում ասել է ԵՊՀ Աստւածաբանութեան ֆակուլտետի Կրօնագիտութեան ամբիոնի դասախօս, աստւածաբան Վարդան Խաչատրեանը՝ անդրադառնալով Փաշազադէի նկրտումներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ:

«Ալիեւն ասում է, եւ նա էլ պէտք է անի, որովհետեւ ինքը, հաւանաբար տեղեակ էք, ադրբեջանցի չէ եւ ամէն վայրկեան կարող է կորցնել իր այդ պաշտօնը։ Ըստ էութեան, նա սպասարկում է այն քաղաքական միտքը, որն իրականացնում է տւեալ երկրի ղեկավարութիւնը։ Նոյնիսկ եթէ որոշ որոշումներ դժւար լինեն կամ անյարմար, նա ստիպւած է կատարել դրանք՝ պահպանելու իր դիրքը եւ պահպանւելու իշխանութեան շրջանակներում։ Այս հանգամանքը ընդգծում է, թէ որքան կարեւոր է լինել անմնացորդ ենթարկւող բարձրագոյն իշխանութիւններին, յատկապէս այնպիսի համակարգերում, որտեղ իշխանութեան կենտրոնացումը չափազանց մեծ է եւ անհամեմատելի է ղեկավարի կամ մի քանի անձանց անձնական իշխանութեան հետ»,- ասել է աստւածաբանը:

Related Articles

Back to top button