ԻրանՔաղաքական

Պաշտօնական պարզաբանում՝ Իրանի գերագոյն առաջնորդի գրասենեակից

Իրանի Իսլամական Հանրապետութեան գերագոյն առաջնորդի գրասենեակի հասարակայնութեան հետ կապերի բաժինը յայտարարել է, որ առաջնորդին վերաբերող բոլոր ուղերձների, յայտարարութիւնների եւ լուրերի միակ պաշտօնական աղբիւրները նրա գրասենեակն ու յարակից պաշտօնական լրատւական հարթակներն են, իսկ դրանցից դուրս տարածւող տեղեկութիւնները փաստաթղթային հիմք եւ արժանահաւատութիւն չունեն։

Պարզաբանման մէջ նաեւ ընդգծւում է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում շրջանառւող որոշ վերագրումներ եւ մէջբերումներ կեղծ են, հասարակութեան մէջ պառակտում են հրահրում եւ հակասում առաջնորդի՝ ազգային միասնութիւնն ու պետական պաշտօնեաների նկատմամբ յարգանքը պահպանելու կոչերին։ Գրասենեակը մասնաւորապէս հերքել է համացանցում տարածւած այն պնդումը, թէ առաջնորդը արձագանգել է նախագահի նամակին՝ այն որակելով իրականութեանը չհամապատասխանող։

Նշենք նաեւ, որ տիրող իրավիճակի, ինչպէս նաեւ տարածաշրջանային զարգացումների մասին նախագահ Փեզեշքիանի հեռուստաուղերձը կը հեռարձակւի չորս մասով՝ այսօրւանից, պետական հեռուստատեսութեան ժամը 21:00-ի լրատւական թողարկումից յետոյ։

Հաղորդման ընթացքում նախագահը կը ներկայացնի կառավարութեան երկամեայ գործունէութեան արդիւնքները եւ անդրադարձ կը կատարի օրակարգային հիմնական հարցերին, այդ թւում՝ պատերազմի եւ բանակցային գործընթացի թեմաներին։

Related Articles

Back to top button