Newsweek ամսագիրը Մարգարիտա Սիմոնեանին անւանել է Պուտինի «մեդիա թագուհի»

«ԱԼԻՔ» – Ամերիկեան Newsweek ամսագիրը «Ռոսսիա Սեգոդնիա» (Ռուսաստանն այսօր) մեդիա խմբի և RT ալիքի գլխաւոր խմբագիր Մարգարիտա Սիմոնեանին անւանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «մեդիա թագուհի»:
«Պուտինի մեդիա թագուհի, ուժեղ է ասւած: Ընկերնե՛ր բուրժուանե՛ր, բա՛ւ է սնել իմ փառասիրութիւնը ձեր ֆասթֆուդով»,- թելեգրամեան ալիքում հրապարակմանն արձագանգել է Սիմոնեանը:
Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ ֆինանսների նախարարութիւնը պատժամիջոցներ է կիրառել «Ռոսսիա Սեգոդնիա» մեդիա խմբի, «ՌԻԱ Նովստի»-ի, RT-ի, Sputnik-ի, Ruptly-ի դէմ։ Նոր սահմանափակումներն անդրադարձել են Սիմոնեանի եւ որոշ թոփ-մենեջերների վրայ։
Բացի այդ, Պետդեպարտամենտը խստացրել է մեդիա խմբի եւ նրա դուստր ձեռնարկութիւնների աշխատանքային պայմանները՝ սահմանելով նրանց կարգավիճակը որպէս «օտարերկրեայ առաքելութիւններ»։ Օրէնքով նրանցից կը պահանջւի զեկուցել ԱՄՆ-ում աշխատող անձնակազմի եւ ունեցւածքի մասին: