Գաղափարական

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի ժողովասրահն անւանակոչւել է դաշնակցական ազատամարտիկ Գեղամ Մուշեղեանի պատւին

«ԱԼԻՔ» – Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, տեղի է ունեցել ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի գրասենեակի ու ժողովասրահի վերաբացումը։

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէն որոշում էր կայացրել՝ ժողովասրահը վերանորոգումից յետոյ անւանակոչել 2020 թ. հոկտեմբերի 2-ին Մատաղիսի պաշտպանութեան համար զոհւած դաշնակցական, ազատամարտիկ, ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի նախկին նախագահ Գեղամ Մուշեղեանի անւամբ։

Նա առաջին զոհն էր 5 տասնեակից աւելի այն դաշնակցականներից, որոնք նահատակւեցին ՀՀ-ի եւ Արցախի դէմ սանձազերծւած 44-օրեայ դաւադիր պատերազմում։

Ժողովասրահի վերաբացման օրը դաշնակցական ընկերները պատահական չեն ընտրել։ Այն վերաբացւեց հենց Գեղամ Մուշեղեանի ծննդեան օրը։ Միջոցառմանը ներկայ են եղել Մուշեղեանի հարազատները, կուսակից ու մարտական ընկերները։

Նւիրեալ ընկերոջ յիշատակին յարգանքի խօսք են ասել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ Մհեր Սահակեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսեանը։ ՀՅԴ Քանաքեռ-Զէյթունի «Արամ Պօղոսեան» կոմիտէութեան անունից ընկերոջ մասին յուշերով կիսւել է Արթուր Մկրտչեանը։ Մարտական գործողութիւններում Մուշեղեանի ազդեցութեան մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ՀՅԴ «Կամաւորական շարժում» ՀԿ գումարտակի շտաբի պետ, պահեստազօրի գնդապետ Արտաշէս Մխիթարեանը։

Մարտական գործողութիւնների ընթացքում ցուցաբերած անձնական խիզախութեան համար Գեղամ Մուշեղեանը 2007 թ. պարգեւատրւել է «Մարտական ծառայութիւն» մեդալով, իսկ 2020 թ.՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (յետմահու)։

Related Articles

Back to top button