ԳաղափարականՀայաստան - Արցախ

Աշխարհի 12 հայկական Ուսանողական եւ Երիտասարդական միութիւն դատապարտել է Փաշինեանի քաղաքականութիւնը եւ ողջունել Տաւուշում ձեւաւորւած շարժումը

ՀՅԴ Կանադայի «Արմէն Գարօ» Ուսանողական միութիւնը աշխարհասփիւռ հայ երիտասարդական եւ ուսանողական կազմակերպութիւնների հետ համատեղ յայտարարութիւն է տարածել Տաւուշի մարզում տիրող իրավիճակի վերաբերեալ.

«Վարչապետ Նիկոլ Փաշինեանը 2024 թւականի մարտի 12-ից սկսել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հայկական ինքնիշխան տարածքների անվերապահ եւ միակողմանի յանձնման վտանգաւոր եւ ինքնաոչնչացնող գործընթաց։

«Արեւմտեան Ադրբեջանի» ցեղասպանական օրակարգի վերաբերեալ Հայաստանի վարչապետի կողմից նախագահ Ալիեւի պահանջների կատարումն արտացոլում է տոտալիտար, էքսպանսիոնիստական եւ պան-թուրքական նկրտումներին համաձայնութիւնը։

«Փաշինեանը ձախողւել է: Նա չի կարող ապահովել եւ առաջ մղել հայկական պետութեան ազգային շահը. Նա անօրինական կերպով յանձնել է Արցախի Հանրապետութիւնը՝ ճանաչելով այն Ադրբեջանի կազմում։ Երեւանի ներկայիս իշխանութիւնը նաեւ ոչ լեգիտիմ եւ հակասահմանադրական կերպով ճանաչել է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի տարբեր հատւածներ որպէս Ադրբեջանի մաս։ Այս գործողութիւնները դէ ֆակտօ հիմք են ստեղծել Ադրբեջանի կողմից հայկական ինքնիշխան տարածքների «օրինական» ռազմական յարձակման եւ ներխուժման համար:

Այս բոլորին ի պատասխան, Տաւուշի հայերը սկսել են «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժումը՝ դիմադրելու իրենց պապենական եւ ինքնիշխան տարածքի յանձնմանը»։

Հետեւաբար․

. Հաշւի առնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի բարձր մակարդակի յայտարարութիւնները, որոնք հաւանութիւն են տալիս Հայաստանի ինքնիշխան տարածքների վերաբերեալ պանթուրքական եւ էքսպանսիոնիստական օրակարգերին, օրինակ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ը եւ «անկլաւները»

. Հաշւի առնելով Ադրբեջանի ագրեսիւ եւ ցեղասպան գործողութիւնները, որոնք յանգեցրել են Արցախի Հանրապետութեան բնակչութեան էթնիկ զտումների՝ ուժի անօրինական եւ անմարդկային կիրառման միջոցով։

. Հաշւի առնելով Ադրբեջանի հակւած չլինելը Հելսինկեան սկզբունքներին համապատասխանող քաղաքական կարգաւորման միջոցով հակամարտութիւնը լուծելու, որը պաշտպանում են ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականութիւնը յարգելը եւ ինքնորոշման իրաւունքը:

. Հաշւի առնելով Հայաստանի կառավարութեան քաղաքական անմասնութիւնը՝ պաշտպանելու իր ներկայիս ինքնիշխան տարածքները համապարփակ սահմանազատման եւ սահմանազատման գործընթացի միջոցով, ապահովելով հայ խաղաղ բնակիչների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ ապահովելով բոլոր հայ քաղբանտարկեալների եւ ռազմագերիների անվերապահ ազատ արձակումը:

«Մենք՝ հայ երիտասարդական եւ ուսանողական միութիւնները եւ «Արմէն Գարօ» ուսանողական միութիւնը

. Աջակցում ենք «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժմանը՝ կոչ անելով համախմբւել հայրենիքի ապագայի համար պայքարում եւ խրախուսելով բոլորին իրենց առաւելագոյն ներդրումն ունենալ պետական կառոյցների ամրապնդման եւ Հայաստանի տարածքային ամբողջականութեան պահպանման գործում։

. Դատապարտում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հնչող շարունակական էքսպանսիոնիստական, ռազմատենչ եւ ցեղասպան հռետորաբանութիւնը նրանց ենթադրեալ «Արեւմտեան Ադրբեջանի» եւ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ, որոնք ոտնձգութիւն են անում Տաւուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սիւնիքի, Արարատի եւ Շիրակի մարզերն ընդգրկող տարածքների նկատմամբ։

. Կոչ ենք անում Հայաստանի կառավարութեանը անյապաղ հրաժարական տալ եւ ստեղծել ազգային միասնութեան անցումային կառավարութիւն, կայունութիւն եւ անվտանգութիւն ապահովելու Հայաստանի սահմանամերձ շրջաններում եւ դադարեցնել Երեւանի պարտւած եւ կապիտուլացւած ռեժիմի զիջումները։

. Կոչ ենք անում նաեւ Հայաստանի եւ Սփիւռքի բոլոր հայկական կազմակերպութիւններին ներգրաււել Երեւանում հայկական տարածքների յանձնման եւ պարտւողական իշխող վերնախաւի դէմ պայքարում։

. Ողջունում ենք բոլոր բանակցային գործընթացները, որոնք նպաստում են Արցախի հակամարտութեան եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային վէճերի հաւասար, փոխադարձ, արդար եւ քաղաքական լուծմանը:

Եզրափակելով՝ մենք՝ Հայ Երիտասարդական եւ Ուսանողական միութիւնները եւ «Արմէն Գարօ» Ուսանողական միութիւնը,

Միայամուռ կանգնած ենք հայրենիքի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու մեր անսասան յանձնառութեան մէջ։

Կոչ ենք անում բոլոր հայկական կազմակերպութիւններին, Հայաստանում եւ Սփիւռքում՝ դիմակայելու հայկական տարածքների յանձնմանը եւ մարտահրաւէր նետելու Երեւանում իշխող վերնախաւի ինքնագոհութեանը։

Մենք պաշտպանում ենք քաղաքական լուծումներ՝ հիմնւած հաւասարութեան, փոխադարձութեան եւ արդարութեան վրայ՝ Արցախեան հակամարտութեան եւ սահմանային վէճերի լուծման համար։ Եկէք շարունակենք միասին լինել Հայաստանի եւ մեր ժողովրդի համար լուսաւոր ապագայ ապահովելու մեր ջանքերում։

Յիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը եւս յայտարարութիւն էր տարածել՝ նշելով, որ տարածքների յանձնումը վերջնականապէս կոչնչացնի մեր երկրի անվտանգութեան համակարգը։

Թարգմանութիւնը՝ Yerkir.am-ի

Related Articles

Back to top button