Գառնիկ Դանիէլեան. «ՔՊ-ականներին ոչ թէ պէտք է սպառնալ, այլ խօսել հետները, իրենցից շատերն էլ փոփոխութիւն են ուզում»
«ԱԼԻՔ» – Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի ղեկավարած շարժումը անում է ամէն ինչ, որպէսզի աշնանը կարողանայ հետաքրքիր ծրագրով մտնել «երկրորդ փուլ», սեպտեմբեր ամիսը լինելու է նոր ասելիքի, նոր մարդկանց, նոր ծրագրերի շրջան։ Այս մասին 24News-ի «Յետագիծ Նարեկ Գալստեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամաւոր, Սրբազան շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիէլեանը։
«Իւրաքանչիւր քաղաքացի պէտք է հասկանայ, որ իր մասնակցութիւնից էլ է կախւած Շարժման յաջողութիւնը», – նկատել է նա։
Ըստ Դանիէլեանի, կայ մարդկանց մի խումբ, որի համար առաջնայինը սոցիալական խնդիրներն են, այլ ոչ թէ ազգային հարցերը. «Մինչեւ շարժումը ես շատ եմ շփւել այդպիսի ոլորտների հետ՝ ձկնաբոյծներից մինչեւ աւտոներկրողներ։ Մենք պէտք է այդ մարդկանց էլ ներառենք մեր շարժման մէջ, որպէսզի շարժումը դառնայ իրական համահայաստանեան ու համահայկական», – յաւելել է նա։