Լիբանանահայութիւնը պատրաստւում է հնարաւոր ծանր զարգացումներին
Քննարկում՝ ՀՅԴ «Շաղզոյեան» կենտրոնում

«ԱԼԻՔ» – Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչները պատրաստւում են հնարաւոր ծանր զարգացումների դէպքում՝ լիբանանահայութեան ապահովական աշխատանքներին։
Պատգամաւորական գրասենեակի նախաձեռնութեամբ, ՀՅԴ «Շաղզոյեան» կոտրոնում տեղի է ունեցել հայ համայնքի բարեգործական եւ բժշկական կառոյցների ու կենտրոնների պատասխանատուների հաւաք։ Հանդիպմանը քննարկւել է Լիբանանում տիրող իրավիճակը եւ հաւանական ծանր զարգացումների դէպքում հայաշատ շրջաններում նախապատրաստական աշխատանքներ կատարելու հարցը:
Պատգամաւոր Յակոբ Բագրատունին ներկայացրել է տիրող իրավիճակը, ներկաները քննարկել են, թէ ինչ նախապատրաստական անհրաժեշտ միջոցներ պէտք է ձեռնարկւեն, ապահովելու համար լիբանանահայութեան հիմնական կարիքներն ու կանխարգելելու խուճապային մթնոլորտը:
Հանդիպմանը ներկայ են եղել նախկին նախարար Վարդինէ Օհանեան-Գէորգեանը, հայ կաթողիկէ եւ աւետարանչական համայնքների ներկայացուցիչները, բարեգործական կազմակերպոութիւնների ներկայացուցիչները եւ ՀՅԴ կազմակերպական աշխատանքներում ներգրաւաւած ընկերները: