Սփիւռք

1915 թւականի Ապիլի, 2023 թւական Ապրիլ…

109 տարի անցել է այն օրւանից, երբ օսմանցին փորձեց մէկ հայ թողնել եւ այն էլ թանգարանում, սակայն՝ չյաջողեց: Չյաջողեց, որովհետեւ հայը ճանաչում էր իր ոսոխին՝ թուրքին եւ գիտէր պայքարել: Թուրքը կոտորեց, ջարդեց սակայն աւերակի ու մոխրի միջից վեր յառնեց հայն ու պայքարեց: Պայքարեց եւ ի գին կեանքի կերտեց 1918 թւականի փառայեղ Մայիսեան յաղթանակը, կերտեց անկախ Հայաստանը, որն աւանդ թողեց յաջորդ սերունդին:

1920 թւականից յետոյ, թէեւ 70-ամեայ բռնապետութիւնը իր թեւերն էր փռել հայոց երկնակամարում, սակայն, երբ 1988-ին սկսւեց Արցախեան շարժումը, կրկին ոտքի կանգնեց հայը, ճակատ տւեց հին ոսոխին եւ հիմքը դրեց ազատ Արցախի:

Վրայ հասաւ 2018 թւականը, եւ նրան յաջորդած  գորշ տարիները՝ մինչ օրս՝ 2023-ի ապրիլ: Հայ ժողովրդի ու Հայաստանի ոսոխը մնում է նոյնը՝ թուրքը, որին սակայն աջակցութեան է եկել ներքին հայախօս թշնամին: Ահաւասիկ եթէ ժամանակին թուրքին  չյաջողւեց կուլ տալ Հայաստանը, ապա դա արդէն իրականացնում է հայախօս թշնամու օգնութեամբ, որը կեղծ «խաղաղութիւն» քարոզելով երէկ զիջեց Արցախը,իսկ  այսօր՝ Տաւուշի 4 գիւղերը:

Հայ ժողովուրդն ինչո՞ւ է թմբերում: Ի՞նչ է անելու եթէ այսպէս ասած յանուն «խաղաղութեան» վաղն էլ որոշեն  զիջել Էջմիածինը, Գիւմրին,կամ էլ Երեւանը, եւ դարձեալ լռելու՞ է:

Գիտակցել է պէտք,այո այդ դէպքում միայն կը լինի թւացեալ «խաղաղութիւնը», քանզի այլեւս չի լինելու Հայաստանը….:

Ուզո՞ւմ ենք ապրել հայախօս թշնամու խոստացեալ «խաղաղ» տարածքում, որը սակայն Հայաստան չի կոչւելու, թէ՞ ուզում ենք վերականգնելով ազգային արժանապատւութիւնը, ապրել մեր իրական Հայաստանում: Ընտրութիւնը մերն է:

ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆ

Related Articles

Back to top button