Սփիւռք
Հալէպում բախnւմների հետեւանքով հայ կնոջ տուն է վնասւել

«ԱԼԻՔ» – Հալէպում բախումների հետեւանքով հայ կնոջ տուն է վնասւել, այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է Բերիո Հայոց թեմի խօսնակ Մարիա Գաբրիէլեանը։
«Կէսգիշերից յետոյ իրադրութիւնն ամբողջովին խաղաղ էր։ Հիմա վիճակը հանդարտ է, խանութները բաց են եւ մարդիկ սովորական կեանքով շարունակում են ապրել։ Հայ համայնքում տուժածներ չկան՝ չնայած, որ քրդական շրջանները շատ մօտ են մեր շրջաններին»,- նշեց Գաբրիէլեանը։
Ինչ վերաբերում է հայ համայնքում տիրող տրամադրութեանը, ապա ըստ Գաբրիէլեանի` ներկայում հայերը Սիրիան լքելու մտադրութիւն չունեն։



